factor.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր կառավարություն է ձևավորել՝ փորձելով երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից։ Միևնույն ժամանակ, նրա մրցակիցները սպառնացել են կառավարության արագ փոփոխությամբ, եթե այն չհրաժարվի Մակրոնի նախկին քաղաքականությունից, գրում է The Guardian-ը։
Նոր կաբինետը ներկայացվել է վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի նշանակումից գրեթե մեկ ամիս անց։
Լըկորնյուն՝ Մակրոնի յոթերորդ վարչապետը, ֆինանսների նախարար է նշանակել նախագահի մտերիմ դաշնակից Ռոլան Լեկյուրին։ Լեկյուրը իր կարիերայի սկզբում կարճ ժամանակով եղել է Սոցիալիստական կուսակցությունում։
39-ամյա Լըկորնյուի՝ Մակրոնի երկու տարվա ընթացքում հինգերորդ վարչապետի համար առաջին մեծ փորձությունը կլինի երեքշաբթի օրը՝ քաղաքական ծրագիրը ներկայացնող ելույթը։ Բյուջետային բանակցությունները գնալով լարված են դառնում, պահանջելով նուրբ փոխզիջումներ երեք գաղափարապես հակադիր դաշինքների՝ Մակրոնի իշխող կենտրոնամետ փոքրամասնության, ծայրահեղ աջերի և ձախերի միջև, որոնք կարող են տապալել փոքրամասնության կառավարությունը, եթե միավորվեն դրա դեմ։
Լեկորնյուի երկու նախորդները՝ Ֆրանսուա Բայրուն և Միշել Բարնիեն, խորհրդարանի կողմից պաշտոնանկ էին արվել Ֆրանսիայի պետական ծախսերը զսպելու ջանքերի պատճառով այն ժամանակ, երբ վարկանիշային գործակալություններն ու ներդրողները ուշադիր հետևում են երկրի բյուջետային դեֆիցիտին, որը ամենամեծն է եվրոգոտում։
«Մենք վարչապետին հստակեցրինք. կամ խզում է անցյալի հետ, կամ անվստահության քվե», – X-ի միկրոբլոգում գրել է ասել ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Ջորդան Բարդելան՝ նշելով․«Կառավարությունն այսօր երեկոյան հայտարարել է, որ ամեն ինչ վերաբերում է շարունակականությանը և բացարձակապես ոչինչ չի վերաբերում անցյալի հետ խզմանը, որը պահանջում է ֆրանսիացի ժողովուրդը»։
Նախկին ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, որը վերահսկում էր Ֆրանսիայի արձագանքը Covid-19 համավարակի դեմ, նշանակվել է պաշտպանության նախարար։ Նա այժմ կձևավորի ֆրանսիական մտածողությունն այն մասին, թե ինչպես պետք է Եվրոպան ամրապնդի եվրոպական անվտանգությունը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Եվրամիությունն ավելին անի Ուկրաինային աջակցելու համար։
Մի քանի առանցքային նախարարներ մնացել են իրենց պաշտոններում, այդ թվում՝ Ժան-Նոել Բարոն՝ արտաքին գործերի նախարար, Բրունո Ռետայոն՝ ներքին գործերի նախարար, և Ժերալ Դարմանենը՝ արդարադատության նախարար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում