Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 6-ի հերթական նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Հայտարարության տեքստը՝ այստեղ:

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ: Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշել է, որ ժամանակավրեպ են թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին:

Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները` ներկայացնելով իրենց դիտարկումները: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին և ելույթներին: Նա կոչ է արել դեմ քվեարկել հայտարարության նախագծին:

Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը ևս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին:

Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն