Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը շարունակվել է փաստաթղթերի ընթերցմամբ։
Նշվում է, որ հրապարակվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջա քաղաքի հրթիռակոծությանը վերաբերող փաստաթղթեր: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրությունների՝ դրանք վկայում են, որ, իբր, «Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը։
Ըստ փաստաթղթերի՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, իսկ 175-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։