Ղազախստանում կայացած New Silk Way բիզնես ֆորումի շրջանակում Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր, որն ուղղված է տարանցիկ գնացքների անխափան աշխատանքի ապահովմանը և դրանց ուղևորության ժամանակի հետագա կրճատմանը։ Այս մասին հայտնել է «Վրացական երկաթուղի»-ն, գրում է վրացական Առաջին ալիքը։
Փաստաթուղթը պատրաստվել է՝ հաշվի առնելով կողմերի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի եզրակացությունները։ Այս եզրակացությունները հիմնված են ամբողջ տրանսպորտային միջանցքի երթուղու երկայնքով՝ Ալտինկոլից մինչև Սև ծովի նավահանգիստներ գործընթացների ֆիզիկական զննման և վերլուծության վրա։
Համաձայնագիրը նախատեսում է Միջին միջանցքում առկա սահմանափակումների վերացում, որը ներառում է ինչպես ենթակառուցվածքային, գործառնական, այնպես էլ լոգիստիկ ասպեկտները, ներառյալ՝ մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատումը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։