Հալեպում կրկին բախումներ են գրանցվել, կողմերը համաձայնել են հրադադար հաստատել | azatutyun.am

azatutyun.am  Սիրիայում նախօրեին գրանցված բախումներից հետո երկրի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը (Քասատ) համաձայնության են եկել Հալեպ քաղաքի երկու շրջաններում հրադադարի մասին: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:

Ականատեսները հայտնել են, որ սիրիական բանակն ավելի վաղ շրջափակել է Հալեպի երկու թաղամասերը, որոնք երկուսն էլ գտնվում էին դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ:

Այլ շրջաններում շարունակվել են բախումները, բնակիչները հայտնել են հրթիռների մասին, որոնք արձակվել են թաղամասերի ներսից և հարվածել մոտակա բնակելի թաղամասերին:

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը երեկոյան տեղեկացրել է, որ տեղում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև, բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ։ Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում տեղի է ունեցել ուժգին հրաձգություն, ռմբակոծություն Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև:

Վերջին օրերին Սիրիայում հաճախակի են դարձել բախումները, ընդ որում և՛ Դամասկոսը, և՛ ժողովրդավարական ուժերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն