Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին նիստ էր հրավիրել, որի օրակարգում էր համայնքի նոր ղեկավարի ընտրության հարցը: Նիստին մասնակցում էր միայն «Միասնություն» դաշինքը, որը առաջադրել էր Օնիկ Ախվերդայանի թեկնածությունը:

Ավագանու քվեարկությամբ նա ստացավ 12 ձայն՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը:

«Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չէին մասնակցում նիստին: Նորընտիր համայնքապետ Ախվերդյանը լրագրողներին ասաց, որ սա բոյկոտ չի համարում:

Մինչ Փարաքար համայնքի խոշորացումը Ախվերդյանը եղել է Բաղրամյան գյուղի ավագանու անդամ: Ախվերդյանը 2025թ. մարտին կայացած ընտրություններում «Միասնություն» դաշինքի երկրորդ համարն էր:

Ավագանու նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։

Հիշեցնենք, որ Մերձավանում սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։ Դատարանը կալանավորել է սպանության մեջ մեղադրվող Գ. Հարությունյանին։ Եվս մեկ անձ կալանավորվել է սպանության օժանդակության մեղադրանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ