Ադրբեջանը վերստին Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը | azatutyun.am

azatutyun.am  Բաքուն վերստին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»։

Նա պատմական է որակել Վաշինգտոնում գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ TRIPP-ի համար կրկին կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը:

«TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքով անարգել հաղորդակցությունը, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմից հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից:

Իշխանությունները հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն