Գյումրու քաղաքապետի մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով. ՆԳՆ | 1lurer.am

1lurer.am  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան ոստիկանության պարեկային ծառայությունը հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխել: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին մանրամասներ հայտնեց միջադեպից:

«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։

Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- ասաց նա։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն էր տարածվել, որ պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ նշելով, թե այն ունի տեխնիկական խնդիր, և որ մեքենան զրահապատ է, ենթակա չէ շահագործման սահմանված կարգով, ինչի հիման վրա նրանք պահանջել են այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն