Հրդեհ Վարդենիսում. այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տուն։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15։42-ին։ Այրվել է մոտ 900 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն