Չեն գալիս բանավեճի, որովհետեւ խոսացածի 99,9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է. Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է բանավեճի իր առաջարկի մասին։

«Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի:

Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99,9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99,9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ […]»,- Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ