Հրապարակվել են Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։

Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն