ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին | armsport.am

armsport.am Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13 000 շվեյցարական ֆրանկով (16 250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառությունների կամ այլ առարկաների օգտագործում։

Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։

Որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ