Քարնի-Թրամփ հանդիպմանը հիշատակվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը | azatutyun.am

azatutyun.am  Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան «տրանսֆորմացիոն առաջնորդ» է անվանել այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նրա միջնորդության համար:

Նա սկսել է թվարկել մի քանի հակամարտություններում Թրամփի դերը՝ Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, ապա փորձել եզրափակել Թրամփի վերջին ջանքերով՝ ուղղված Գազայում խաղաղության հաստատմանը։

«Ժամանակս սպառվոըմ է, բայց սա շատ առումներով ամենակարևորն է…», – ասել է Քարնին:

«Կանադայի և Միացյալ Նահանգների միավորումը՞», – կատակով ընդհատել է նրան Թրամփը:

«Ոչ՛, – ժպտալով ասել է Քարնին՝ հավելելով, որ այդ մասին չէր պատրաստվում խոսել:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում։

Թրամփը նախկինում մի քանի անգամ խոսել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ներառելու ցանկության մասին, ստացել բացասական արձագանք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն