Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է․

«Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը:

Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները:

Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ»,- նշված է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ