Ինչով են տարբերվում «Երրորդ և չորրորդ հանրապետությունները»՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Երրորդ հանրապետության և չորրորդ հանրապետության միջև եղած տարբերությունները»: Նա նշելէ, որ այդ հարցը շատ են ուղղում իրեն:

«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդը հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա.

Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդը հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի.

Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, չորրորդը հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի.

Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, չորրորդը հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ