Եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ կանչվել են Իրանի ԱԳՆ | shantnews.am

shantnews.am  Եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի նկատմամբ «ԵՄ միջամտողական դիրքորոշման հետ», չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Նրա խոսքով, ինչպես մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը, «այս քայլը պայմանավորված է ԵՄ-ի անհիմն և միջամտողական հայտարարություններով, որոնք առկա են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) և ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ»։

Իրանցի դիվանագետը Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ մեկնաբանությունները որակել է որպես «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտություն» և մերժել է դրա վերաբերյալ «կեղծ և չափազանցված» պնդումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն