Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին | civilnet.am

civilnet.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 22-23-ը կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

«Սա թվով հինգերորդ համաժողովն է, և դրան կմասնակցի մինչև 2000 պատվիրակ։ Նշված համաժողովը տարածաշրջանային և գլոբալ կապի հարցերի շուրջ երկխոսության և համագործակցության ամրապնդման կարևորագույն հարթակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետներ, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ինստիտուտների ղեկավարներ և միջազգային փորձագետներ։

Հոկտեմբերի 23-ին համաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որն իր մասշտաբով կլինի աննախադեպ։ Գագաթնաժողովը կանցկացվի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Վրաստանի Ազգային բանկի կողմից՝ Սինգապուրում հիմնադրված «Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների ցանց» (GFTN) կազմակերպության հետ համատեղ։

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցել է նաև 2023-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ