Մերձավանում 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են տեղի ունեցել․ ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում | factor.am

factor.am  Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը, վերջին իրադարձություններով պայմանավորված, օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերները՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր ևս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն