ՀՀ ԿԸՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը գործուղվել են Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։

«Ղազախստանի ԿԸՀ նախագահը ստանձնել է ԱՊՀ անդամ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի նախագահությունը՝ մինչև 2026-ի սեպտեմբեր։ Հանդիպման շրջանակներում իրականացվել է «Ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական մշակույթի ձևավորումը» թեմայով քննարկում»,- հայտնում են ԿԸՀ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն