Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները | azatutyun.am

azatutyun.am

Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Պաշտոնական Թբիլիսին հայտնում է, որ նախարար Իրակլի Չիկովանին արդեն Անկարա է մեկնել, թե կոնկրետ երբ կմեկնարկի հանդիպումը, գերատեսչությունը չի մանրամասնել։ Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր ու եռակողմ համագործակցությունն ընդլայնելու ծրագրերը։

Ըստ Վրաստանի՝ հանդիպումից հետո հռչակագիր կստորագրվի և հայտարարություններ կարվեն։

Այս ձևաչափով հանդիպումներն ամեն տարի է անցկացվում, ռոտացիոն սկզբունքով հանդիպման վայրը փոխվում է, հաջորդ տարի նախարարներն Ադրբեջանում կլինեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն