factor.am Ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման հարցում, հույս կա, որ նախագահները կկարողանան քննարկել հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ խոսում ենք Պուտինի Տաջիստան պետական այցից։ Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ։ Առանձին, իհարկե, խոսքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Մենք կտեսնենք այս հանդիպման արդյունքները։ Այս դեպքում մենք լավատես ենք։ Հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և կանդրադառնան այն խնդրահարույց պահերին, որոնք կան»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ալիևի միջև հոկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցը «լավ, դրական, կառուցողական» է եղել, և որ այդ զրույցի ընթացքում է նաև պայմանավորվածություն ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։