Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ | 1lurer.am

1lurer.am Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության նիստում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով ձեր քննարկման է ներկայացվում Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի»,- ասաց Արսենյանը:

Հիշեցնենք՝ Կոլյա Միքաելյանը ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն