Կարծում ենք` մեր շփումները ՀՀ-ի հետ հաջողությամբ կշարունակվեն՝ երկու կողմերի անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար․ Ադրբեջանի ՊԱԾ ղեկավար | factor.am

factor.am Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը հույս է հայտնել, որ շփումները Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովի հետ հաջողությամբ կշարունակվեն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նագիևն այս մասին խոսել է Բաքվում «Անհետ կորած անձանց խնդրի լուծման համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» միջազգային համաժողովում ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարությունը, փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովների միջև առաջին հանդիպումը և հետագա շփումները, ինչպես նաև տեղեկատվության որոշակի փոխանակումները նոր հույսեր են ներշնչում։

«Մենք կարծում ենք, որ մեր նպատակասլաց շփումները Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովի հետ հաջողությամբ կշարունակվեն և դրական ներդրում կունենան երկու կողմերի անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործում»,- հայտարարել է Ալի Նագիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն