tert.am ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է լ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ԱԺ արխիվ էր ուղարկվել։
«Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։
Թեև հանձնաժողովի նախագահն արդեն հրապարկային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաև օրենքով սահմանված կարգով արգելք կա նման գործողությունների հարցում։
Բայց առաջին իսկ ծանոթացումից հետո կուզեմ արձանագրել՝
Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, քանի որ մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները և ԱԺ լիագումար նիստ չբերելը։
Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ։
Չեմ կարող բացել փակագծերը, բայց առաջին իսկ ծանոթացումից հետո փաստեմ՝
Որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձևավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու և պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։
Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։
Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որևէ քննադատության չի դիմանում և զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետևանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում