ՀՀ-ն պատրաստ է դառնալ կամուրջ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Global Gateway համաժողովում | factor.am

factor.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ելույթ է ունեցել «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Global Gateway առաջին ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Շատ խորհրդանշական է, որ առաջին Global Gateway ֆորումում Հայաստանը ներկայացրել էր նոր՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև կապի կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Լինելով երկիր, որը չունի ելք դեպի ծով, մենք հասկանում ենք ներառական և արդար կապի բոլոր դրսևորումների օգուտները, քանի որ կապի բացակայությունը երկար ժամանակ եղել է Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման հիմնական խոչընդոտը։ Ուրախ եմ հայտնել, որ այսօր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում դրական առաջընթացի հետ մեկտեղ, մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընթացքի մեջ է, որն ունի լիարժեք ներուժ՝ փոխելու դինամիկան ոչ միայն Հարավային Կովկասում, այլև դրանից դուրս»,- նշել է Փաշինյանը։

«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը պատրաստ է թե՛ քաղաքական, թե՛ լոգիստիկ առումով բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն՝ անխափան կապի մեջ: «Թրամփի ուղին», որը հայտնի է նաև որպես TRIPP, խոստումնալից ներդրումային նախագիծ է, որը բազմաթիվ հնարավորություններ է բացում երկաթուղիների և էներգետիկայի ոլորտում համագործակցության համար։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ամրապնդումը չափազանց ժամանակին է, և Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող փոխգործունակությունը և ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ համապատասխանեցումը»,- հայտարարել է ՀՀ վարրապետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն