Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ աէմիրություններում` Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցության նպատայով:

Այցի շրջանակում նախարարն հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար՝ տիկին Ամնա ալ Շամսիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Զրույցի հիմնական առանցքում էր նաև Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming–Montreal Global Biodiversity Framework)։

Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, նախարարը կարևորել է այդ փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։

Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։
Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների նախարարությունների միջև ստորագրված հուշագրին, որի շրջանակում արդեն իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված`
✔️ կլիմայի փոփոխության դեմ պայքարին,
✔️ կենսաբազմազանության պահպանությանը,
✔️ շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը,
✔️ վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը,
✔️ բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը,
✔️ էկոտուրիզմի զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն