Սրբազան պայքարի» գործով անցնող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։
Նշանակվել է տնային կալանք, գրավ՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելք։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։