factor.am Արցախի ղեկավարների և այլ գերիների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել են ռազմական գործողություններին մասնակցած, իբր, վարձկանների վերաբերյալ փաստաթղթեր։
Անդրադարձ է եղել նաև ՈՄԱ-ին։ Ըստ դատարանում ներկայացված փաստաթղթի՝ ՈՄԱ-ն հիմնադրվել է Վլադիմիր Վարդանովի կողմից, որը, իբր, «սերտ ընկերական կապեր է պահպանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի ակտիվ անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ»։ Նշվել է, թե կազմակերպության զորավարժություններն անցկացրել են ՀՀ քաղաքացիներ՝ Վարդան Ենոքյանը, Սամվել Գալստյանը, Բագրատ Բեգլարյանը, Արտակ Բագրատյանը, Լևոն Գևորգյանը, Բադալ Սաֆարյանը, Գոռ Մելքոնյանը, Գարեգին Բաղդյանը և Սպարտակ Հովհաննիսյանը: Ռուսաստանում բնակվող հայերի հետ էլ ՈՄԱ-ի գործունեության համակարգումը, իբր, կազմակերպել է Երկրապահ կազմակերպության ռուսական ներկայացուցչության պատվավոր անդամ և ՌԴ քաղաքացի Գայանե Տանանյանը: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ՈՄԱ-ի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հիմնականում ձևավորվել են Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Լիբանանից ստացված նվիրատվություններից, հայ ձեռնարկատերերի օգնությունից և անդամավճարներից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում