factor.am Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մայրաքաղաքը գիշերը կրկին ենթարկվել է թշնամական հարձակման։ Քաղաքի մի քանի շրջաններում գրանցվել են բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ»,- հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարների տվյալներով՝ Կիևում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել բեկորների անկման հետևանքով։
«Քսան մարդ փրկվել է, ինը վիրավորվել է, իսկ հինգը փոխանցվել է բժշկական անձնակազմին։ Պոդոլսկի և Դեսնյանսկի շրջաններում բեկորները թափվել են բաց տարածքում. հրդեհ կամ վնաս չի առաջացել»,- ասվում է հայտարարության մեջ։
Գիշերը Կիևի մարզը ենթարկվել է տարբեր տեսակի հրթիռների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Արդյունքում, Բրովարիի և Բորիսպոլի շրջանների շուրջ 28,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը Telegram-ում։ Ըստ նրա՝ կարևորագույն և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներն աշխատում են գեներատորներով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում