Մակրոնը նոր վարչապետ նշանակելուց առաջ հանդիպել է կուսակցությունների ղեկավարների հետ | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 10-ի երեկոյան կնշանակի երկու տարվա ընթացքում վեցերորդ վարչապետին՝ փորձելով դուրս բերել երկիրը քաղաքական փակուղուց և կանխել ևս մեկ արտահերթ ընտրություններ: Վարչապետի նշանակումից առաջ Մակրոնը երկրի բոլոր հիմնական կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է Ելիսեյան պալատ: Այս մասին հաղորդում է France24-ը։

Նախագահական պալատում Մակրոնի հետ հանդիպմանը պետք է մասնակցեն բոլոր կուսակցությունները, բացի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» և ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցություններից։

Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։

Մակրոնի խնդրանքով՝ Լեկոռնյուն բանակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ, որից հետո հայտարարել է, որ մինչև տարեվերջ 2026 թվականի բյուջեն հաստատելու հույսեր կան։ Բացի այդ, պատգամավորների մեծ մասը դեմ է արտահայտվել խորհրդարանի լուծարմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ