ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
«Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած համարվող անձանց խնդրին»,- ասվում է հաղորդագրության մեջ: