Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառով | azatutyun.am

azatutyun.am

Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որն այսօր որոշեց այս տարվա խաղաղության մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն։

«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում»,- X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե չնայած այդ որոշմանը՝ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, «պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել»։

Ավելի վաղ Նոբելյան կոմիտեն հայտարարեց, թե հեղինակավոր մրցանակը շնորհում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ մարդու իրավունքների պաշտպանության և բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու անխոնջ պայքարի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն