Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2425 շահառու, վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14546 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 629 մլն դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
  • Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝
  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն