Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են լարվածությունը | azatutyun.am

azatutyun.am  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը և այսուհետ կշարունակեն զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ փոխադրումների ոլորտում։

«Ես շատ հույս ունեմ, որ մենք կշարժվենք առաջ, կզարգացնենք մեր կապերը առանց որևէ բարդության և կիրականացնենք երկու երկրների իսկապես հավակնոտ ծրագրերը լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և հումանիտար ոլորտներում», – ասել է Պուտինը ԱՊՀ առաջնորդների հանդիպումից հետո։

Հայտարարության նախօրեին նա նախագահ Ալիևի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակավ ընդունել էր, որ ռուսներն են մեղավոր անցած դեկտեմբերին Ղազախստանում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի համար, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Այսօր Պուտինը հույս է հայտնել, թե լարվածության էջն անցյալում է մնացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն