Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անսպասելի քայլ է արել. հրաժարական տված Լըկորնյուն վերանշանակվել է այդ պաշտոնում | 1lurer.am

1lurer.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարական տված Սեբաստիան Լըկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում՝ վերջ դնելով երկրում խորացող քաղաքական փակուղու լուծմանն ուղղված շահարկումներին և լարված բանակցություններին, որոնք տևել են մի քանի օր։

Ըստ Euronews-ի, հայտարարությունն արվել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ վերջնական խորհրդակցություններից հետո։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ելիսեյան պալատում այդ հանդիպումը «պետք է լիներ կոլեկտիվ պատասխանատվությանպահ»։

Այս նշանակումը, ըստ աղբյուրի, վճռորոշ պահ է Մակրոնի նախագահության ընթացքում, որը կտևի մինչև 2027 թվականը, քանի որ Լըկորնյուի անսպասելի հեռանալը հանգեցրել է ընդդիմության կողմից Մակրոնի հրաժարականը կրկին պահանջելու կոչերին կամ նոր արտահերթ ընտրություն անցկացնելու հայտարարություններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն