2025 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան և Հունգարիան Ռուսաստանին միլիարդավոր եվրո են վճարել էներգակիրների դիմաց, գրում Է Reuters-ը։ Գործակալության փորձագետները նկատում են՝ ԵՄ յոթ երկրները ավելացրել են Ռուսաստանից Էներգակիրների գնումները:
2025-ի առաջին ութ ամիսներին ներմուծումը գնահատվել է ընդհանուր 11,4 մլրդ եվրո։
Այսպիսով, Ֆրանսիան վճարել է 2,2 միլիարդ, Նիդեռլանդները՝ գրեթե կես միլիարդ: Ֆրանսիայի էներգետիկայի նախարարությունը Reuters-ին հստակեցրել է, որ նման ցուցանիշը բացատրվում է այլ երկրներին գազի մատակարարմամբ. ըստ Kpler-ի վերլուծաբանների՝ ռուսական ներմուծման մի մասն ուղարկվում է Գերմանիա:
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ չնայած աջակցում է ռուսական էներգակիրներից հրաժարվելու ԵՄ ծրագրերին, քանի դեռ այդ առաջարկները չեն ամրագրվել ԵՄ օրենսդրության մեջ, ի վիճակի չէ արգելափակել գոյություն ունեցող պայմանագրերը:
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել 2025 թվականի ներմուծման տվյալները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։