Թրամփի վարչակազմը սկսել է աշխատանքից ազատել պետական պաշտոնյաներին. պատճառը կառավարության շաթդաունն է | hetq.am

hetq.am

Սպիտակ տունը սկսել է աշխատանքից ազատել դաշնային ծառայողներին, քանի որ շարունակվում է շաթդաունը՝ ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցումը. Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ կառավարության ֆինանսավորման հարցում:

«Աշխատանքից ազատումները սկսվել են»,- Х-ի իր միկրոբլոգում գրառում է արել Սպիտակ տան կառավարման և բյուջեի հարցերով բյուրոյի տնօրեն Ռաս Վոութը։ Վարչության ներկայացուցիչը NBC News-ին հաստատել է, որ աշխատանքից ազատումներն սկսվել են ու հավելել, որ դրանք «էական կլինեն»։

Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքից ազատման գործընթացը կտարածվի մի քանի գերատեսչությունների վրա, որոնց թվում են ներքին գործերի, ազգային անվտանգության, ֆինանսների, կրթության, էներգետիկայի, բնակարանաշինության և քաղաքային զարգացման, առողջապահության ու սոցիալական ապահովման նախարարությունները, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ