Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով և դրական է գնահատում Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած վերջին հեռախոսազրույցները:

Այդ մասին այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Փոխադարձ հարգանքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մշտական առաջնահերթությունն է: Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն:

Ըստ խոսնակի, երկու նախարարները վստահություն են հայտնել Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

Նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսով զրուցել են ապրիլի 7-ին և 8-ին:

Ըստ Հաջիզադեի, նրանք մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հիմնահարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն