Կիևը ԱԹՍ-ներով հարվածել է Ղրիմի՝ Թեոդոսիայում գտնվող նավթավերամշակման գործարանին | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշեր պայթյուններ են որոտացել Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի նավթային տերմինալին։

Ըստ ուկրաինական “Крымский ветер” ալիքի՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առնվազն երեք նավթապահեստում։

Թեոդոսիայի նավթային տերմինալի վրա հարձակման լուրը հաստատել է Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն