Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը | azatutyun.am

azatutyun.am Բաքվում այսօր տեղի է ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ քննարկման օրակարգում են երեք երկրների համագործակցության ընթացիկ հարցերը՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսականը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական կողմը ներկայացնում է ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադուղը։

«Մենք վստահ ենք, որ հարաբերությունները երկու երկրների հետ կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով», հանդիպման ժամանակ հայտարարել է Մուստաֆաևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն