Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարո Շահվերդյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Պարոն Շահվերդյանի մասնագիտական գիտելիքները, պետական համակարգում աշխատանքային փորձը լավագույնս կնպաստեն այս կենտրոնի զարգացմանը»,- նշել է նախարարը:

ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի անցումային փուլի կառավարման համար Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Գայանե Վարդազարյանին և թիմին մաղթել հաջողություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն