Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Շարմ Էլ Շեյխում․ միացել է նաև Պակիստանի վարչապետը | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ Էլ Շեյխում ընթացող Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում: Զրույցի տեսանյութն ու լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Նա հայտնել է, որ շատ ուրախ է զրուցելիս տեսնել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին հիշեցրել է երկու երկրներիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեն՝ ստորագրված  2025թ․ օգոստոսի 31-ին Չինաստանում:

ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով Եգիպտոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով: Շարմ Էլ Շեյխ քաղաքում Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ