«Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին». Սուրեն Սուրենյանց | azatutyun.am

azatutyun.am  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Սուրենյանցը, որ ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:

«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով, հստակ է», – ասաց նա:

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ նախկինում իր ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերն այսօրինակ համագործկացության փորձ արդեն ունեն: 2021-26 -ի ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանքը» և ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ դաշինք ունեին, և մի շարք համայնքներում դաշինքներով են մասնակցել:

Առավել մանրամասն՝ այստեղ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն