ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ ներկայացված է GITEX GLOBAL 2025-ին՝ «Հայաստան» միասնական տաղավարով

Մեկնարկել է GITEX GLOBAL 2025 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցում է առաջին անգամ՝

«ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

ԲՏԱՆ-ը GITEX GLOBAL-ին ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առաջատար նախաձեռնությունները՝ միջազգային հարթակում ընդգծելով երկրի նորարարական ներուժը։

Նախարարության տաղավարում ներկայացված են «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, «Ակադեմիական քաղաք» նախագիծը, ինչպես նաև NVIDIA & Firebird համագործակցության ծրագիրը։ Այս հարթակը հնարավորություն է տալիս հայկական տեխնոլոգիական թիմերին ներկայացնել իրենց նախագծերը, գաղափարներն ու լուծումները միջազգային գործընկերներին։

Ցուցահանդեսի մեկնարկի օրը ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարում, ծանոթացել ներկայացված ընկերություններին ու կոնցեպտներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն