Խարկովում ռուսական հարվածից վնասվել է հիվանդանոցը, քաղաքի 30 հազար բնակիչ մնացել է առանց հոսանքի | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զորքերը կառավարվող ռումբերի միջոցով հարձակվել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի վրա: Հարվածներից մեկի հետևանքով վնաս է կրել հիվանդանոցը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ երեք շրջաններում հոսանքազրկվել է 30 հազար սպառող:

Մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական զորքերը կառավարվող ռումբեր են օգտագործել հարավ-արևելքում գտնվող Նեմիշլյանսկի և Սլոբոդսկի շրջանները և քաղաքի հյուսիսում գտնվող Շևչենկովսկի շրջանը գնդակոծելու համար:

Քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երեք ռումբ է վնասել հիվանդանոցը և էլեկտրահաղորդման գծերը, կա չորս վիրավոր:

Ձմռանն ընդառաջ ռուսական զորքերը վերջին շաբաթներին թիրախավորում են Ուկրաինայի էլեկտրական ցանցերի և գազի արդյունաբերության հետ կապված օբյեկտները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն