Զարեհ Սինանյանն ու Սարո Խոդավերդին քննարկել են Իտալիայի հայ համայնքի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Իտալիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդիին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իտալիայի հայ համայնքի առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև համայնքային կյանքի ակտիվացման և սփյուռքահայ կառույցների միջև համագործակցության խորացման   հեռանկարները։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Սարո Խոդավերդիի գործունեությունը՝ ուղղված համայնքային կապերի ամրապնդմանը և Հայաստան-սփյուռք համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն