Իրանը հակասական է համարում ԱՄՆ նախագահի երկխոսության կոչը | azatutyun.am

azatutyun.am  Իրանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկխոսության կոչը՝ այն հակասական համարելով:

Իսրայելի խորհրդարանում Թեհրանի հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի ելույթից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է «թշնամական և հանցավոր վարքի» մեջ:

Թրամփն ասել էր, որ Նահանգները պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, երբ Թեհրանն էլ պատրաստ լինի։

Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային թեմայով բանակցությունների հինգ փուլ են անցկացրել մինչև հունիսին Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա պատերազմը:

Արևմտյան երկրները Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, սակայն Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն