civilnet.am Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար: Այս մասին ասված է Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:
«Շեշտադրվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երթևեկության ծավալը մինչև 15 մլն տոննա հասցնելու և բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ նախատեսված միջոցառումները իրականացնելու համար երեք ամսվա ընթացքում գործողությունների ծրագիր մշակելու համար», – այս մասին ասված է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Օվերչուկի մամուլի ծառայության կողմից հրապարակված փաստաթղթում։
Ինտերֆաքսը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ ստեղծել ճանապարհային տրանսպորտի հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը կազմված կլինի երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներից։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել տեխնիկական քննարկումները Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու նախագծի շուրջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում