Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ:
«Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք առաջիկայում լավ նորություն կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը: Բառացիորեն երեկ Շարմ էլ Շեյխում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- ասել է Միրզոյանը:
Նա միաժամանակ նշել է, որ առաջնային օղակն այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են:
Հիշեցնելով, որ ԿԽՄԿ-ն դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ Միրզոյանը կարևորեց պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցում երրորդ երկրիների մասնակցության կարևորությունը: