ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ. ԵԱՀԿ գործող նախագահ | civilnet.am

civilnet.am ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը, դիմակայությանը Հայաստանում և տարածաշրջանում, հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ և տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

Վալտոնեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ն փակելու դիմումը: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ իր բոլոր ջանքերում:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ